ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

ՀՀԿ ԵԿ և ՀՊՏՀ ՈՒԽ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 50 ուսանողներ այցելել են առաջնագիծ

ՀՀԿ ԵԿ և ՀՊՏՀ ՈՒԽ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 50 ուսանողներ այցելել են առաջնագիծ
03.10.2016 | 12:44

Հոկտեմբերի 1-2-ը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈՒսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ շուրջ 50 ուսանողներ այցելություն են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում տեղակայված պաշտպանական շրջան: Այս այցելությամբ ՀՊՏՀ ՈՒսանողական խորհուրդը եզրափակել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

«Անկախությունն սկսվում է առաջնագծից» ծրագրի շրջանակներում ուսանողները ծանոթացել են զորամասի կառուցվածքին և առօրյային, ճաշել զինվորական ճաշարանում, գիշերն անցկացրել զորանոցներում և առավոտյան մասնակցել նախավարժանքին ու ֆիզպատրաստության դասընթացին:

Իր խոսքում ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանը որպես ծրագրի կարևորագույն առանձնահատկություն նշել է այն հանգամանքը, որ մասնակիցների մեջ ներգրավված են եղել մեծ թվով ուսանողուհիներ, ովքեր խիստ ոգևորությամբ են մասնակցել ծրագրին:

Ինչպես նախորդ ծրագրերին, այս անգամ ևս ուսանողները զորամասին նվիրել են հեռուստացույց, բարձրախոսներ, հեռադիտակներ և հատուկ նշանակության պարագաներ, ինչպես նաև քաղցրավենիք ողջ զորամասի համար և այլ նվերներ:

Երկօրյա այցելությունն ամփոփվել է Տիգրանակերտ ամրոց, Բերդաքաղաք Շուշի, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, Դադիվանքի եկեղեցական համալիր և Արցախի այլ տեսարժան վայրեր կատարած շրջագայությամբ:

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ